Տարվա լավագույն պատմվածքի մրցույթ-2011

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | March 16, 2011 21:31

«Անտարես» հրատարակչությունը հայտարարում է տարվա լավագույն պատմվածքի «Արձակ» մրցույթը` նպատակ ունենալով բացահայտելու ժամանակակից այն հայ հեղինակներին, որոնց ստեղծագործությունները պետք է տարածել ընթերցողների առավել լայն զանգվածների շրջանում` խթանելով ընթերցանության հանդեպ հետաքրքրության ավելացումն ու արդի հայ գրականության պահանջարկը:

Մրցույթի համար սահմանվում են երեք հիմնական մրցանակային տեղեր, որոնք կորոշվեն մրցույթի ժյուրիի կողմից:

Հաղթողներին որպես մրցանակ կշնորհվեն «Արձակ» մրցանակի դափնեկրի վկայագիր և դրամական պարգև`

300.000 դրամ` առաջին տեղի համար,

100.000 դրամ` երկրորդ տեղի համար,

50.000 դրամ` երրորդ տեղի համար:

Բացի ժյուրիի սահմանած 3 մրցանակային տեղերը, մրցանակ կտրվի նաև «Իմ հեղինակը» անվանակարգում, որը կորոշվի ընթերցողների առցանց քվեարկության միջոցով:

Առցանց քվեարկության կդրվեն միայն ժյուրիի կողմից նախապես հավանության ստացած աշխատանքներն` ըստ ներկայացման հերթականության:

Ե՛վ ժյուրիի, և՛ առցանց քվեարկության միջոցով ընտրված միևնույն պատմվածքի հեղինակը կստանա նաև «Անտարես» հրատարակչության միջոցով առանձին գրքով հրատարակվելու հնարավորություն:

Լավագույն պատմվածքների առավել ընդգրկուն հավաքածուն (15-20 պատմվածք) կհրատարակվի առանձին գրքով:

Հայտերն ընդունվում են 2011թ. մարտի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ:

Մրցանակները շնորհվելու են յուրաքանչյուր տարի`  հոկտեմբերի երկրորդ ուրբաթ օրը:

Մրցույթին ներկայացված պատմվածքների համար մրցույթի գործընկերները կարող են սահմանել ինքնուրույն մրցանակներ և պարգևներ` առանձնացնելով այն հատկանիշները, որոնք իրենք են կարևորում:

Մասնակիցների տարիքային ներքին շեմը` 18 տարեկան: Հայտատուի տարիքը սահմանվում է տվյալ տարվա մարտի 14 ի դրությամբ: Մրցույթին կարող են մասնակցել 2010 թվականին սեպտեմբերի 15-ից հետո ստեղծված հայալեզու տպագիր և անտիպ պատմվածքները: Յուրաքանչյուր հեղինակ կարող է ներկայացնել միայն մեկ պատմվածք, որի ծավալը չի գերազանցում 10.000 նիշը:

Մրցույթին մասնակցելու հայտի և ներկայացման կարգի ձևերը կարելի է ծանոթանալ  antares.am/ardzak հղումով:

Դիտվել է 2923 անգամ:
Print Friendly

Leave a Reply