Ռաֆֆի Հովհաննիսյանը ՙմեսիջներ՚ է փոխանցում կամ հացադուլ առանց պահանջների
Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | ankakh | March 16, 2011 18:59
Մարտի 15-ին ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը բաց համաժողով էր հրավիրել, որի ընթացքում խոսեց երկրի ծանր վիճակի, կոալիցիոն հուշագրով ՙիշխանությունը ուզուրպացնելու՚, ՙՀայաստանը կուսակցապետության վերածելու՚ փորձերի մասին, հայտարարեց, որ նույն օրվանից հացադուլ է սկսում` իր քայլն անվանելով ՙԾոմ ազատության՚:
Ընդհանրապես վերջին մի քանի տարիների ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանի անհասկանալի պահվածքի մասին շատ հաճախ է գրվել մամուլում: Խոսքն այն մասին չէ, որ տարօրինակ է հացադուլը որպես քաղաքական գործողության ձև ընտրելը, այլ այն, որ Ռաֆֆի Հովհաննիսյանը ոչ մի որոշակի պահանջ չի ներկայացնում: Նա ոչ թե պահանջներ, այլ ակնկալիքներ ունի, ընդ որում, շատ հեղհեղուկ ձևակերպումներով.ՙԱկնկալում ենք, որ պետական պարտականություններից իշխանության ցուցաբերած դե ֆակտո հրաժարումները թե° ներքին, թե° արտաքին առումներով պաշտոնականացվեն՚:
Ռաֆֆի Հովհաննիսյանը, խոսելով նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին, դրանց իրականացման հերթականությունը թողել է իշխանությունների ճաշակին. ՙԱկնկալիքս այն է, որ գործող իշխանությունները գործուն քայլեր իրականացնեն Հայաստանը հետ պահելու արտահերթ այս անդունդից, և երկրորդ, որ ընդդիմությունն ու հասարակությունը չմնան կրավորական վիճակում և համագործակցության դաշտ ստեղծեն: Այսպես շարունակել կնշանակի դատապարտել երկիրը և նոր սերունդներին իրավազուրկ ապագայի՚: Այսինքն` կարելի է արձանագրել, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ուղղակի մեսիջներ ունի փոխանցելու, որոնք ուղղված են և° իշխանությանը և° ընդդիմության մնացած հատվածին և° մասնավորապես ՀԱԿ-ին, քանի որ վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում ՙԺառանգությունը՚ հավասարապես մարգինալիզացվում է և° իշխանության, և° ՀԱԿ-ի կողմից: Խորհրդանշական է հատկապես այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլը սկսել է հենց Ազատության հրապարակում, որի համար իշխանություններն ու ընդդիմությունն անհաշտ պայքարի մեջ են:
Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանն ուզում է նաև իր համեստ օրինակով ցույց տալ, որ մեր երկրում փոփոխությունների ու քաղաքական արդյունքների հնարավոր է հասնել քաղաքացիական ակտիվության և զրկանքների միջոցով.ՙԵս իմ օրինակով ցույց եմ տալիս, որ իշխանությունը նույնպես պետք է իրեն զրկի որոշ բաներից, որպեսզի երկիրը փրկվի վերահաս վտանգից՚,-ասել է նա:
Ու չնայած նման ցանկություններին` իրականում ՙԺառանության՚ ղեկավարը դեռ չի որոշել իր հետագա քայլերը. նա չգիտի, թե ինչքան կտևի իր հացադուլը, և չգիտի` ինչ կանի, եթե հացադուլը չնպաստի իր ակնկալիքների իրականություն դառնալուն: Այսինքն` սա շատ րոպեական որոշում է` առանց կոնկրետ ու վերջնական նպատակի: Բայց մյուս կողմից` կկարողանա մեծաթիվ քաղաքացիների ուշադրությունը հրավիրել:
Թվում է, որ ՙԺառանգության՚ պատգամավորներն ու մյուս կուսակիցներն էլ մշտապես հանկարծակիի են գալիս իրենց առաջնորդի անսպասելի քայլերից, չնայած միշտ փորձում են արդարացնել նրա գործողությունները: Մասնավորապես` ՙԺառանգության՚ մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն իրենց առաջնորդի հացադուլ հայտարարելու որոշման կապացությամբ ասել է, որ իրենց համար նույնպես այս որոշումն անակնկալ էր, չնայած ՙԺառանգության՚ խոսնակը գնահատել է սա որպես ՙուժեղ քայլ՚:
Նկատենք, որ վերջին շրջանում ՙԺառանգությունն՚ անում է ամեն ինչ` իր վրա ուշադրություն հրավիրելու համար: Դեռ ամսվա սկզբին Ժառանգությունը ՙսպառնաց՚ վայր դնել մանդատները, բոյկոտեց Ազգային ժողովի նիստերը, տեղի ունեցան բախումներ ոստիկանության և ՙԺառանգության՚ պատգամավորների միջև, որոնք ավարտվեցին փոխադարձ մեղադրանքներով ու ներքաղաքական բուռն քննարկումներով: Հացադուլ հայտարարելուց ընդամենը մեկ օր առաջ էլ կայացել էր ՙԺառանգության՚ արտահերթ համաժողովը, որտեղ հայտարարվեց, որ իրենք երբեք մանդատները վայր դնելու հարց չեն քննարկել: (Ըստ էության այս պահին ՙԺառանգության՚ քաղաքական քաշը չափվում է հենց Ազգային ժողովում լինելով, քանի որ, ի տարբերություն մյուս երկու ընդդիմադիր ուժերի, հստակ ընտրազանգված չունի, և պատահական չէ, որ շատ արագ հետ կանգեց մանդատները վայր դնելու մտադրությունից:) Ի վերջո, համաժողովն ավարտվեց երկարաշունչ հայտարարությամբ, որում անդրադարձ կար Հայաստանին վերաբերող բոլոր խնդիրներին: Դրանց լուծման համար ՙԺառանգությունը՚ խոստացել է պայքարել բոլոր եղանակներով` ՙԱզգային ժողովի ամբիոնից մինչև հրապարակ՚:
Հավանաբար, Ռաֆֆի Հովհաննիսյանը շատ ուղղակի կերպով է իրականացնում այս խոստումը: Եվ ըստ էության` այս պահին ՙԺառանգությունը՚ և մասնավորապես Րաֆֆի Հովհաննիսյանն իր համար մի կարևոր խնդիր է լուծում` հայտնվել ինտրիգների թատերաբեմում, ընդդիմադիր ու նաև իշխանական ուժերին ինքնակամ բերել Ազատության հրապարակ, շարժել ՀԱԿ-ի խանդը և հիշեցնել, որ ՙԺառանգությունը՚ չի պատրաստվում վայր դնել միջնորդի իր լիազորությունները: Եվ ինչո±ւ պարզապես չհիշեցնել նաև սեփական անձի մասին` հաշվի առնելով, որ շատերը դադարել են ընկալել Րաֆֆի Հովհաննիսյանին` որպես ՙԺառագության՚ անփոխարինելի առաջնորդի ու լուրջ կշիռ ունեցող քաղաքական գործչի:
Աստղիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
