35 ավտոպատահար, 5 զոհ և 56 վիրավոր` անցած 7 օրերին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 16, 2011 17:53

Մարտի 9-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1  դեպք, որը բացահայտվել է:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 53 դեպքից բացահայտվել է 45-ը, գողության 138 դեպքից՝ 99-ը, իսկ արձանագրված խարդախության` 34, ավազակային հարձակման` 2, յուրացման կամ վատնման` 11 և խուլիգանության 4  դեպքերն էլ բացահայտվել են:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 7, խարդախության` 1  և գողության 13  դեպք:

Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար. 5 մարդ զոհվել է, 56-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դիտվել է 1291 անգամ:
Print Friendly

Leave a Reply