Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն Մեխիկոյում

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | March 16, 2011 17:27

Մարտի 11-27-ը Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի Ազգային կինոարխիվը (Cineteca Nacional de México) և «Պլանետա» կինոթատրոնը` «Սինեմապլանետա» 3-րդ փառատոնի շրջանակներում կազմակերպում են Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն. այս մասին այսօր լրագրողներին հայտնեց «Ոսկե ծիրան» փառատոնի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը:

Ցուցադրվելու  է 5 ֆիլմ`  «Կոնդ», «Վավերագրողը», «Վերադարձ ավետյաց երկիր», «Պոետի վերարարձը» և «Սահման» ֆիլմերը: «Սահմանը» արժանացել է 13 միջազգայաին մրցանակի և ցուցադրվելէ 55 երկրներում:

Ստամբոլցյանը լրագրողներին հայտնեց տխուր լուր. գողացել են Մոսկվա կինոթատրոնի հրապարակում տեղադրված աստղերից երկուսի թևերը:  Հարություն Խաչատրյանը հավելեց, որ սա առիթ հանդիսացավ նորերն ավելի ամուր ամրացնելու:

Հարություն Խաչատրյանը երկրորդ հայ ռեժիսորն է, ում ֆիլմերը կցուցադրվեն Մեխիկոյի Ազգային կինոարխիվում: Մինչ այդ` 2011թ. փետրվարի 25-ին և 26-ին Մեխիկոյում կայացել է Արտավազդ Փելեշյանի «Սկիզբը», «Մենք», «Վերջ», «Կյանք», «Տարվա եղանակներ» և «Մեր դարը» ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը։ : «Իսկ երբ որևէ ռեժիսորի ֆիլմերը հետահայաց ցուցադրում են, սա նշանակում է, որ այդ ռեժիսորը աշխարհի մակարդակով ընդունված է»,- ասաց Ստամբոլցյանը:

«Յուրաքանչյուր հայ կարծում է, որ հայերը շատ տաղանդավոր են, և ես բացառություն չեմ,- սրամտեց Խաչատրյանը,- ֆիլմ անելը դժվար գործ է, և ես շատ եմ աշխատում: Երբ մի տեղ հայ ռեժիսորի ֆիլմ են ցուցադրում դա արդեն հետաքրքրություն է առաջացնում հայ կինոյի նկատմամբ»:

Սա Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց 10րդ ցուցադրությունն է

2009թ. հետահայացների շարքով ռեժիսորի աշխատանքները ներկայացվել են Ստրասբուրգում, Մոսկվայի միջազգային կինոփառատոնում, Մոնտեվիդեոյում և Թբիլիսիի միջազգային կինոփառատոնում, այնուհետև`Իտալիայի և Սլովենիայի 5 քաղաքներում:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի 8-րդ անգամ հուլիսի 11-17-ը:

Դիտվել է 1680 անգամ:
Print Friendly

Leave a Reply