Թուրքիան իրանական ինքնաթիռին հարկադրել է վայրէջք կատարել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 16, 2011 17:25

Թուրքիայի իշխանություններն այսօր իրենց տարածքում հարկադրել են վայրԷջք կատարել դեպի Սիրիա ընթացող իրանական ինքնաթիռին, կասկածելով, որ այնտեղ միջուկային զենք Է գտնվում: Ինչպես հաղորդել են թուրքական ԶԼՄ-ները, երկրի ռազմածովային ուժերի երկու կործանիչներ դիմավորել են իրանական ինքնաթիռը, երբ այն մտել Է Թուրքիայի օդային տարածություն, ու նրան ստիպել վայրԷջք կատարել Դիարբեքիրի օդանավակայանում:

Դրա պատճառ Է դարձել միջուկային զենքի կամ արգելված միջուկային սարքավորման վերաբերյալ գաղտնի տեղեկատվությունը, որը հավանաբար գտնվում Է ինքնաթիռում: Այժմ պատկան մարմինները եւ փորձագետները խուզարկում են Թեհրանից Հալեպ չվերթ իրականացնող ինքնաթիռը:

Դիտվել է 987 անգամ:
Print Friendly

Leave a Reply