ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրոնիուս Աժուբալիսը կայցելի Հայաստան
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | March 16, 2011 16:46
Մարտի 17-19-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան կայցելի ԵԱՀԿ գործող նախագահ Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը (Audronius Ažubalis):
Այցի ընթացքում նախատեսված են Աուդրոնիուս Աժուբալիսի հանդիպումները Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաեւ ԱԺ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ:
Երեւանյան հանդիպումների ժամանակ նախատեսվում է քննարկել ԵԱՀԿ օրակարգային խնդիրների լայն շրջանակ, անդրադարձ կկատարվի արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին:






Facebook
Tweet This
Email This Post
