Տեղի է ունեցել պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | March 16, 2011 16:05

Այսօր տեղի ունեցել պետական  միջնաժամկետ և երկարաժամկետ թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդներ:

Հետգնման ենթակա միջնաժամկետ թողարկման պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, հետգնման ներկայացված ծավալը` 2 մլրդ 426 մլն 435 հազարդրամ, հետգնված ծավալը` 500 մլն դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 524 675 275 դրամ:

Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 10.5613 տոկոս է:

Հետգնմանը մասնակցել է 5 գործակալ:

Հետգնման ենթակա երկարաժամկետ  թողարկման պարտատոմսերի ծավալը ևս 500 մլն դրամ է, հետգնման ներկայացված ծավալը` 1մլրդ 21 մլն 573 հազար դրամ, հետգնված ծավալը` 500 մլնդրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 421 575 069 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 13.6034 տոկոս է:

Ֆինանսների նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից հաղորդում են, որ հետգնմանը մասնակցել է 5 գործակալ:

Դիտվել է 1126 անգամ:
Print Friendly

Leave a Reply