Ասիական երկրներում թայֆուն է, երկրաշարժ և ջրհեղեղ. կան բազմաթիվ զոհեր

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 11, 2009 11:38
Տեսարան Թայվանից

Տեսարան Թայվանից

chinastan3

Չինաստանում սողանքի հետևանքները

Թայվանում 38 մարդ է մահացել Մարակոտ թայֆունի պատճառով. այս տվյալները, սակայն, վերջնական չեն. մինչ այժմ հայտնի չէ սողանքի տակ մնացած գյուղի բնակիչների ճակատագիրը: 600-800 մարդ անհետ կորած է համարվում: Աղետի գոտում աշխատում են փրկարարները:
Իսկ ճապոնիան պատրաստվում է դիմակայել Էտաու թայֆունի նոր հարվածին: Նախորդ օրը բնության աղետին զոհ են դարձել 13 մարդ, ևս 10 մարդ անհետ կորած է համարվում:
Միևնույն ժամանակ Ճապոնիայի կենտրոնական մասերում Ռիխտերի սանդղակով 6,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, տուժել է 90 մարդ: Էպիկենտրոնը գտնվել է Տոկիոյից 150 կմ արևմուտք: Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել գիշերը` 5:07 րոպեին:
Դադարեցվել են խաղաղօվկիանոսյան ափին տեղակայված Համաոկա ատոմային էլեկտրակայանի աշխատանքները: Մի քանի ժամով ամբողջությամբ կանգ է առել երթևեկությունը Ճապոնիայի ամենաբանուկ Տոմեյ մայրուղում, որը կապում է Տոկիոն Նագոյա քաղաքի հետ:
Հորդառատ անձրևների պատճառով սողանքներ են առաջացել, գետերը դուրս են եկել հուներից, ջրհեղեղի գոտում են խոշորագույն ավտոտրանսպորտային երկաթուղային գծեր:
Չինաստանի հարավային ծովափնյա շրջաններից 1 մլն մարդ է էվակուացվել: Պենսի քաղաքում 6 բազմաբնակարան շենք է փուլ եկել սողանքների պատճառով: Փլատակներում են մնացել հարյուրավոր մարդիկ:

Դիտվել է 1378 անգամ:
Print Friendly

Leave a Reply