Գյուղնախարարության աշխատակիցներն իրենց աշխատավարձի 10 տոկոսը Ճապոնիային կտան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 16, 2011 14:26

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը, ցավակցություն հայտնելով Ճապոնիայի կառավարությանն ու ժողովրդին, միաժամանակ ցանկանում է իր լուման ունենալ բնական աղետների հետեւանքով տուժած բնակավայրերի ազգաբնակչությանն օգնելու հարցում: Ինչպես այսօր լրագրողներին տեղեկացրեցին նախարարության մամուլի ծառայությունից, Գյուղատնտեսության նախարարությունը որոշել է կամավորության հիմունքներով դրամական օգնություն ցուցաբերել իր աշխատակիցների աշխատավարձի 10 տոկոսի չափով:

Փոխանցվելիք գումարի չափը, ըստ մամլո ծառայության, հասնում է շուրջ 2.5 մլն դրամի: ՀՀ ԳՆ մամուլի ծառայությունը նշում է, որ Ճապոնիան մշտապես իր աջակցությունն է ցուցաբերել ՀՀ գյուղատնտեսության ոլորտին` իրականացնելով մի շարք դրամաշնորհային ծրագրեր մեր երկրում: Հիշեցնենք, որ Ճապոնիայի կառավարության` «Սակավապահով ֆերմերների համար դրամաշնորհային աջակցություն» 10-րդ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում այս տարի հանրապետություն է ներկրվել 61 միավոր տրակտոր, 7 միավոր գութան, 3 միավոր հավաքիչ-մամլիչ եւ 3 միավոր կցասայլակ:

Դիտվել է 818 անգամ:
Print Friendly

Leave a Reply