Քանդակագործ Զուրաբ Ծերեթելին ստեղծում է Ճապոնիայի ողբերգության զոհերի հուշարձան

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | March 16, 2011 14:18

Քանդակագործ Զուրաբ Ծերեթելին, որը հայտնի Է իր վիթխարի հուշարձաններով, սկսել Է աշխատանքը Ճապոնիայի ողբերգության զոհերի հիշատակին նվիրված կոթողի վրա: Ինչպես Ծերեթելին պատմել է ՌԻԱ «Նովոստի»-ին, իր վրա սաստիկ ազդել Է Ճապոնիայի ողբերգությունը:

«Ես չեմ կարողանում զսպել արցունքներս, երբ հեռուստացույցով տեսնում եմ Ճապոնիայում տեղի ունեցածի ահավոր կադրերը»,- պատմել Է Ծերեթելին՝ հավելելով, որ այդ պատճառով որոշում Է ընդունել ստեղծելու տարերքի զոհերին նվիրված հուշարձան, որը «կոգեպնդի ճապոնացի ժողովրդին»: Ծերեթելիի խոսքով՝ արդեն պատրաստ են Էսքիզները, իսկ բուն քանդակը հեղինակը պլանավորում Է նվիրել Ճապոնիային: Ծերեթելին ճշտել Է, որ առայժմ ինքը հուշարձանի գաղափարը չի քննարկել Ռուսաստանի եւ Ճապոնիայի իշխանությունների հետ:

Դիտվել է 1021 անգամ:
Print Friendly

Leave a Reply