Իրանցի զբոսաշրջիկների 70 տոկոսը Հայաստան է այցելում ընտանիքներով

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | March 16, 2011 14:15

2010 թվականին` 2009 թ-ի համեմատ, Իրանից Հայաստան եկող զբոսաշրջիկներ թիվն աճել է շուրջ 40 տոկոսով: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը` իրազեկելով նաեւ, որ իրանցի զբոսաշրջիկների 70 տոկոսը Հայաստան է այցելում ընտանիքներով:

«Նրանք հիմնականում այցելում են մեր պատմամշակութային վայրեր, եւ նույնիսկ բողոքներ են եղել, թե ինչու այնտեղ չկան պարսկերենով տեղեկատվական վահանակներ»,-հայտնեց Մ. Ապրեսյանը` տեղեկացնելով նաեւ, որ իրենք արդեն տեղեկատվական նյութեր են պատրաստել նաեւ պարսկերեն տարբերակով: Ըստ զբոսաշրջության վարչության պետի` 2010 թ-ին սահմանը հատել է մոտ 120 հազար Իրանի քաղաքացի` 2009 թ-ի 87 հազարի փոխարեն:

«Մենք չենք կարող կոնկրետ ասել, թե Հայաստան այցելող Իրանի քաղաքացիների քանի տոկոսն է զբոսաշրջիկ, սակայն տոկոսային հարաբերությամբ հստակ է, որ մոտ 40 տոկոսով ավելացել է զբոսաշրջիկների թիվը»,-պարզաբանեց նա: Մեխակ Ապրեսյանի խոսքով` իրանցի զբոսաշրջիկների թվաքանակի ավելացումը վկայում է, որ իրենք այստեղ լավ են զգում, եւ երբ վերադառնում են Իրան, իրենց մտերիմներին եւս խորհուրդ են տալիս այցելել Հայաստան:

Դիտվել է 1181 անգամ:
Print Friendly

Leave a Reply