«Ինտերի» փոքր հրաշքը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 16, 2011 13:38

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ֆուտբոլի Եվրոպայի  չեմպիոնների լիգայի մրցաշարի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում առավելության հասավ ֆրանսիական «Մարսելի» նկատմամբ` 2:1: «Մանչեսթեր Յունայթեդը» կշարունակի պայքարը, քանի որ մրցակիցների նախորդ խաղն ավարտվել էր ոչ-ոքի` 0:0: Գործող գավաթակիրը` Միլանի «Ինտերը» փոքր հրաշք գործեց,  Մյունխենում 3:2 հաշվով հաղթելով տեղի «Բավարիային»: Միլանցիներն առաջին խաղում պարտվել էին 0:1 հաշվով: Իսկ հաջորդ փուլ դուրս գալ նրանց օգնեց այն, որ ավելի շատ գնդակ են խփել հյուընկալվելիս: Այսօր Մադրիդի «Ռեալը» կհյուընկալի ֆրանսիական «Լիոնին», իսկ Լոնդոնի «Չելսին»` դանիական «Կոպենհագենին»:

Դիտվել է 1506 անգամ:
Print Friendly

Leave a Reply