ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը ԼՂՀ Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում կառուցում է մանկապարտեզ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 16, 2011 13:20
Մանկապարտեզի կառուցումը ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի երրորդ ծրագիրն է Դրախտիկ գյուղում: Այս ձեռնարկը համաֆինանսավորվում է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի եւ ԼՂՀ կառավարության կողմից:

Խորհրդային տարիներին գործող մանկապարտեզը պատերազմի ժամանակ վերածվել էր շտաբի:Այսօր այն չի կարող ծառայել մանուկներին ու օգտագործվում է որպես համայնքի վարչական գրասենյակ: Նախադպրոցական տարիքի երեխաները, որոնց թիվը գյուղում հասնում է քսանի, դպրոցին պատրաստվելու անհրաժեշտությունից ելնելով` ներկայումս հյուրընկալվում են նորակառույց դպրոցում հատկացված մեկ դասասենյակում, որը միայն երեխաների կրթական նպատակներին է ծառայում: Իսկ գյուղի կրտսեր տարիքի ավելի քան 15 երեխաներն ընդհանրապես մանկապարտեզ հաճախելու հնարավորություն չունեն:
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2010թ. օգոստոս ամսին: Ընթացքում են երկրորդ հարկի կառուցման աշխատանքները: Մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար: Այն կունենա տարբեր տարիքային խմբերի համար նախատեսված առանձին ննջասենյակներ ու խաղասենյակներ, ինչպես նաեւ մարմնամարզության ու երաժշտական պարապմունքների դասասենյակներ: Նորակառույցում կտեղադրվեն ջեռուցման, օդափոխության ու հակահրդեհային համակար•եր: Խոհանոցը, լվացքատունը, բուժկետն ու սանհանգույցները ապահովված կլինեն կենցաղային տեխնիկայով ու պարագաներով: Երեխաների ժամանցը հնարավոր կլինի նաեւ կազմակերպել նաեւ բացօթյա խաղահրապարակում:
ՙԳյուղացու կյանքի պայմանների բարելավումը, վստահ եմ, գյուղացուն կկապի իր հողի հետ, իսկ մենատնտեսության զարգացումը կբերի մեր ընդհանուր տնտեսության վիճակի բարելավմանը՚,- ասում է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
ՙՄանկապարտեզի կառուցումը ՙՀայաստան՚ հիմնադրամի միակ ծրագիրը չէ Դրախտիկում. նրա ջանքերով համայնքն ապահովվել է խմելու ջրով, իսկ նվիրաբերված գյուղտեխնիկան օ•նում է գյուղացիներին ավելի մեծ արդյունք ստանալ իր հողից՚,-նշում է Դրախտիկի գյուղապետ Նորայր Դավթյանը:
Այցերից մեկի ժամանակ զրուցեցինք Դրախտիկի երիտասարդ մայրերից մեկի հետ, ով իր ուրախությունը հայտնելով մանկապարտեզի կառուցման կապակցությամբ, ասաց, որ նոր մանկապարտեզին երկար են սպասել: ՙԳյուղի աշխատանքը ծանր է, իսկ գյուղացին մեծ մասամբ դաշտերում է լինում: Հիմա արդեն ավելի հանգիստ կլինենք, որ մեր երեխաները հսկողության տակ են եւ դեռ մի բան էլ սովորում են՚:
ՙՄեր մանուկներն արժանի են, որ կրթվեն ու դաստիարակվեն այն պայմաններում, ինչպիսիք կան Ֆրանսիայում կամ Եվրոպայի այլ երկրներում: 10 տարուց ավել է, ինչ ֆրանսահայ համայնքն իր միջոցներով օ•նում է կառուցել, վերակառուցել ու կահավորել Հայաստանի ու Արցախի դպրոցներն ու մանկապարտեզները՚,-իր գոհունակությունն է հայտնում Հիմնադրամի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը:

ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամ

Դիտվել է 1515 անգամ:
Print Friendly

Leave a Reply