«Միկան»` կիսաեզրափակչում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | March 16, 2011 13:13
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Միկան» սեփական խաղադաշտում չկարողացավ հաղթել «Իմպուլսին»: Գրանցվեց մարտական ոչ ոքի` 2:2: Առաջին խաղում «Միկան» հաղթել էր 3:0 հաշվով: Դրա շնորհիվ էլ թիմը դուրս եկավ կիսաեզրափակիչ և կմրցի «Բանանցի» հետ: Ուժերը կչափեն նաև «Շիրակը» և «Ուլիսը»: Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 12-ին և 13-ին:






Facebook
Tweet This
Email This Post
