Երկու առաջատար
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | March 16, 2011 13:03
Մոնակոյում անցկացվող շախմատի «Ամբեր» մրցաշարի 4-րդ տուրում Լևոն Արոնյանը 1,5:0,5 հաշվով առավելության հասավ ուկրաինացի Վասիլի Իվանչուկի նկատմամբ և վաստակած 6 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Կույր» պարտիայում արձանագրվեց ոչ-ոքի, իսկ արագ շախմատում հաղթեց Արոնյանը։ Նույնպիսի ցուցանիշով առաջին տեղը զբաղեցնում է նորվեգացի Մագնուս Կառլսենը: Նրանցից կես միավորով հետ է մնում Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթան Անանդը:






Facebook
Tweet This
Email This Post
