Թունավորումներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 16, 2011 12:39

Մարտի 15-ին՝ժամը 10.45-ին, տեղեկատվություն է ստացվել, որ սննդա¬¬յին թունավորման նախանշաններով (նախնական տվյալներով` բոտուլիզմ) մարտի 13-ին Իջևան քա¬ղաքի հիվանդանոց են տեղափոխվել Իջևան քաղաքի Թևոսյան փողոցի թիվ 13 տան բնա¬կիչներ՝1941թ.-ին ծնված Լա¬րի¬սա և 1965թ.-ին ծնված Ռադիկ Գրիգորյաններն ու 1955թ.-ին ծնված Ռիմա Մանեսյանը , Թևոսյան փո¬ղոցի թիվ 28 տան բնակիչներ՝1940թ.-ին ծնված Սերիկ Մեհրաբյանը և 1929թ.-ին ծնված Վարսենիկ Վար¬դան¬յանը :
Տուժածները տեղափոխվել են Երևան քաղաքի ՛՛Արմենիա՛՛ և ՛՛Սրբ. Գրիգոր Լուսավո¬րիչ՛՛ բժշկական կենտրոններ:
Տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Մարտի 15-ին՝ ժամը 14.04-ին , տեղեկատվություն է ստացվել, որ դե¬ղո¬րայ¬քա¬յին թունավորումով ՛՛Սրբ Գրիգոր Լուսավորիչ՛՛ բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Լեփսիուսի 6-րդ փողոցի թիվ 11 շենքի 14-րդ բնակարանի բնակիչ,1982թ.-ին ծնված Ալեքսեյ Ներսիսյանը:
Տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:

Դիտվել է 945 անգամ:
Print Friendly

Leave a Reply