Հրդեհներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 16, 2011 12:35

Մարտի 15-ին՝ժամը 12.59-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Սիս գյուղի Արցախի փողոցի 1-ին փա­կու­ղու թիվ 9 տան հարակից տարածքում:

Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշ­վարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.18-ին, մարվել՝ 13.31-ին:

Ն.Գրիգորյանին պատկանող հողատարածքում այրվել է 2000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Նույն օրը՝ժամը 13.24-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Եղեգնաձոր քաղաքի հարակից ՛՛Փորձա­դաշտ՛՛ կոչվող տարածքում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշ­վարկ եվ մարզային փրկարական վարչության փրկարական ջոկատը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.52-ին, մարվել`15.16-ին:

Այրվել են 500 քմ մակերեսով խաղողի այգի, 25 պտղատու ծառ և 25 հա խոտածածկ տարածք:

Նույն օրը՝ ժամը 13.32-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզում՝ Աշտարակ-Կարբի ավտոճանապարհի 4-րդ կմ-ի հարակից տարածքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշ­վարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.05-ին, մարվել`14.25-ին:

Այրվել է 3000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Դիտվել է 1509 անգամ:
Print Friendly

Leave a Reply