«Ֆուկուշիմա-1» -ի արտանետումները կհասնեն Խաղաղ օվկիանոս

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 16, 2011 12:59

Առաջիկա երեք օրվա ընթացքում ճապոնական «Ֆուկուշիմա-1» ԱԷԿ-ի շրջանում կպահպանվի արևելյան քամին, որը հնարավոր արտանետումները կհասցնի Խաղաղ օվկիանոս:

«Ֆուկուշիմա-1» ԱԷԿ-ի` շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին կխոսվի միայն այն բանից հետո, երբ կպարզեն ռադիոակտիվ ճառագայթման աղբյուրը:

Հեռավոր Արևելքում ու Ռուսաստանի տարածաշրջանում ճառագայթման մակարդակը թույլատրելի սահմանը չի գերազանցում:

Այժմ  քամու արագությունը վայրկյանում 12 մետրի է հասնում: Ենթադրվում է, որ այսպիսի արագության քամին  ռադիոակտիվ արտանետումներ ոչ մի երկիր չի հասցնի:

Դիտվել է 1252 անգամ:
Print Friendly

Leave a Reply