Վիճաբանություն և կրակոցներ` «Ջիանի»-ում. կան վիրավորներ

Օրվա լուր | | August 10, 2009 19:00

Ոստիկանության կենտրոնական բաժին վնասվածքներով բերման են ենթարկվել Սուրեն և Արայիկ Դ. եղբայրները` «Ջիանի» ռեստորանում վիճաբանություն և կռիվ կատարելու մեղադրանքով:
Ոստիկանության Կենտրոնական բաժանմունքում օգոստոսի 7-ին ահազանգ է ստացվել, որ «Ջիանի» ռեստորանային համալիրում կրակոցներ են հնչում: Պարզվել է, որ 1980 թ. ծնված Սուրեն Դ-ի և նրա եղբայր` 1990 թ. ծնված Արայիկ Դ.-ի և 1987 թ. ծնված Հրաչ Գ.-ի ու նրա ընկեր` 1983 թ. ծնված Գևորգ Բ.-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում եղբայրները վնասվածքներ են ստացել: Վիճաբանության ժամանակ վնասվել է նաև ռեստորանի սպասքը: Կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 1353 անգամ:
Print Friendly

Leave a Reply