Ուսուցիչը աշակերտներին անուշադրի սպիրտ է խմեցրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 16, 2011 10:55

ՌԴ Ուլյանովսկի շրջանի Դիմիտրովգրադում դատարան է ուղարկվել տեղի պրոֆուսումնարանի  երկու ուսուցչի  հանդեպ հարուցված գործը: Նրանք մեղադրվում են  ուսումնարանում սովորող  15-17 տարեկան աղջիկներին ծաղրի ենթարկելու մեջ:

Հետաքննության ընթացքում պարզվեց, որ 40-ամյա  դասատուն և հանրակացարանի 26-ամյա դաստիարակը հանցանք են կատարել երկու տարվա ` 2008-ի մարտից 2010-ի մարտը,  ընթացքում: Մասնավորապես` դասատուն ու դաստիարակը աղջիկներին ստիպել են անուշադրի  լուծույթ խմել, ձիգ կանգնել,  կքանստած 5 հարկ վերուվար անել, իբր, դաստիարակչական նկատառումներով: Պարզվել է նաև, որ դասատուն հաճախ է հայհոյել ուսանողներին ու նույնիսկ սպառնացել սեքսուալ բռնությամբ, փող կորզել և վնաս հասցրել գազով ատրճանակով:

Դիտվել է 1716 անգամ:
Print Friendly

Leave a Reply