Լիցենզիա ինտերնետի միջոցով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 16, 2011 11:06

Պետական մարմինների կողմից տրամադրվող լիցենզիա ստանալու համար այլևս պարտադիր չէ այցելել համապատասխան նախարարություն:
ՀՀ կառավարության e-gov.am կայքը բացառիկ հնարավորություն է տալիս ավելի քան 40 տեսակի լիցենզիա ստանալ էլեկտրոնային եղանակով:
Ընթացակարգին կարող եք ծանոթանալ, այցելելով e-gov.am կայքի լիցենզիաների ստացման հայտերի ընդունման համակարգ:
Շուտով էլեկտրոնային հարթակ կտեղափոխվի նաև բիզնեսի գրանցման գործընթացը մեկ պատուհանի միջոցով` ձեռնարկության հիմնում, ֆիրմային անվանման ձևակերպում և այլն:
Դիտվել է 1428 անգամ: