«Ֆուկուշիմա-1» ԱԷԿ-ից ողջ անձնակազմը տարհանվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 16, 2011 10:03

Ճապոնական իշխանությունները  մարտի 16-ին լրիվ դադարեցրել են «Ֆուկուշիմա-1» ԱԷԿ-ի աշխատանքներն ու ողջ անձնակազմին տարհանել:

Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յուկիո Էդանոն հայտարարել է, որ ճառագայթման բարձր մակարդակի պատճառով այլևս անհնար է որևէ աշխատանք կատարել: Գիշերը  մի շարք պայթյունների  ու հրդեհների հետևանքով «Ֆուկուշիմա-1»-ի ռադիացիոն ֆոնը հասել է ժամում  10 միլիզիվերտի, որից հետո նվազել-հասել է 3,4 միլիզիվերտի:

Էդանոն չի բացառել, որ Ճապոնիան կարող է դիմել ԱՄՆ-ի բանակի օգնությանը` ատոմակայաններում ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար:

Դիտվել է 1057 անգամ:
Print Friendly

Leave a Reply