Ամերիկյան զինվորներին արգելվել է Ճապոնիայից հեռարձակվող ռեպորտաժները դիտել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 16, 2011 9:34
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության կիբեռհրամանատարությունը սահմանափակել է համացանցում YouTube, Amazon Instant Video և Google Videos տեսահոստինգներից օգտվելը:
Արգելքը պայմանավորված է Ճապոնիայի իրադարձությունների հետ կապված սերվերների գերբեռնավածությամբ: Կիբեռհրամանատարությունն ընդգծել է, որ արգելքի համար հիմք է ծառայել ԱՄՆ-ի խաղաղօվկիանոսյան հրամանատարության խնդրանքը, որը ցանցում առանց այդ էլ ծանրաբեռնվածությամբ է աշխատում Ճապոնիայի բնական տարերքների հետևանքով:
Բացի այդ, Պենտագոնի տասնյակ աշխատողներ պարբերաբար մտնում են YouTube, որպեսզի հետևեն Ճապոնիայում տիրող իրադրությանը, ալիքը «լցնելով» տեսաթրաֆիքով:
Ներկայումս սերվիս մուտքը փակ է, իսկ նա ով փորձում է մտնել` մեծ կարմիր տառերով «Կայքը փակ է» հայտարարությունն է կարդում:






Facebook
Tweet This
Email This Post
