Pepsi-ն էկոլոգիապես մաքուր շիշ է ստեղծել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 15, 2011 21:54

Ոչ ալկոհոլային խմիչքների աշխարհի ամենամեծ արտադրություններից մեկը` PepsiCo ընկերությունը մարտի 15-ին ներկայացրել է իր նորույթը` բուսական հիմքով պատրաստված շիշը: «Կանաչ» շիշը պատրաստվել է կենսաբանական հումքից, այդ թվում կորեկից, սոճենու կեղևից և եգիպտացորենի թեփուկներից: Ընդ որում, այն տեսքով  սովորական շշերից չի տարբերվում: Նոր տարայի կիրառումը կօգնի  նվազեցնել վտանգավոր նյութերով մթնոլորտի աղտոտումը: Ընկերությունը հայտնել է, որ էկոլոգիապես մաքուր տարայի մշակման աշխատանքներ վաղուցվանից են  տարվում: Փորձնական քանակն  վաճառքի կհանվի 2012-ին:

Դիտվել է 1272 անգամ:
Print Friendly

Leave a Reply