Գերմանիան ժամանակավորապես դադարեցրել է 7 ատոմային ռեակտորների աշխատանքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 15, 2011 18:03

Ճապոնական «Ֆուկուշիմա» ԱԷԿ-ում ստեղծված իրավիճակի կապակցությամբ Գերմանիան ժամանակավորապես դադարեցրել է իր 7 ամենահին ատոմային ռեակտորների աշխատանքը:

Անգելա Մերկելը այսօր նշել է, որ կանգնեցված ռեակտորները շահագործման են հանձնվել մինչեւ 1980-ական թվականները:

Երկուշաբթի օրը Մերկելը երեք ամսով սառեցրել է կես տարի առաջ ընդունված որոշումը, ըստ որի գերմանական ատոմակայանների աշխատանքի ժամկետը երկարացվել էր մինչեւ 2030-ականների կեսը:

Բրյուսելում այսօր Եվրամիության երկրների էներգետիկայի նախարարներն ու միջուկային գերատեսչությունների ներկայացուցիչները քննարկելու են ատոմակայանների անվտանգության ստանդարտների հնարավոր փոփոխությունները:

Դիտվել է 1243 անգամ:
Print Friendly

Leave a Reply