«Ծոմ ազատության». Րաֆֆի Հովհաննիսյանը անժամկետ հացադուլ է հայտարարել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 15, 2011 17:08

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է փոխել իր իմիջը, նա սափրել է բեղերը եւ հացադուլ է հայտարարել: Ընդ որում, եթե առաջինի դեպքում պատճառը մի քանի սպիտակ մազերն էին, ապա երկրորդը ունի զուտ քաղաքական նշանակություն:

«Ժառանգություն» կուսակցության` մարտի 15-ին ընթացող բաց համաժողովին նա հայտարարել է, թե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բոլոր հնարավորություններն ունի դառնալու Հայաստանի իրական ժողովրդավարության երաշխավորը: «Ժամանակն է, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանն, իր բոլոր դրական հատկանիշներով հանդերձ, վայր իջնի եւ ՀՀ-ի հիմնադրումից այս կողմ, քսան տարի անց, երաշխավորի, ապահովի մեր նորագույն պատմության ընթացքում առաջին ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունները»,- նկատել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ըստ Հովհաննիսյանի,Սերժ Սարգսյանը շփոթել պետական եւ կուսակցության պարտականությունները: Ըստ հովհաննիսյանի, նույնը եղել է Հայաստանի բոլոր նախագահների օրոք, բայց դրա գագաթնակետը`

«ամենաարտառոց, ամենաժամանակակից ու ամենադիպուկ» օրինակը կոալիցիոն հուշագիրն է, որը ստորագրվեց փետրվարի 17-ին նախագահական նստավայրում:

«Գործող նախագահը` որպես կուսակցապետ, օգտագործելով նախագահական հանգամանքը, հավաքեց իր գործընկերներին եւ հայտ ներկայացրեց` Հայաստանի Հանրապետությունը վերածելու Հայաստանի կուսակցապետության, ասաց հայ ժողովրդին, որ յոթը տարի սա է լինելու, ախպեր ջան»,- նկատել է Ժառանգության ղեկավարը:

Րաֆֆի Հովհաննիսյանը ընդգծել է,թ ե «Ժառանգություն» կուսակցությունն իր ուժերի ներածին չափով պայքարելու է Հայաստանը ժողովրդավարական երկիր դարձնելու համար, եւ որպես դրա առաջին քայլ հայտնել է, թե հացադուլ է սկսում: Իսկ մինչ նման կտրուկ քայլի գնալը նա որոշել է առժամանակ առանձնանա իր ընտանիքի հետ:

Դիտվել է 1889 անգամ:
Print Friendly

Leave a Reply