Google Maps-ում Քրդստանն ամբողջությամբ ընդգրկում է Արեւմտյան Հայաստանը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 15, 2011 17:00
Google որոնողական համակարգի Google Maps նախագծում Քրդստանը պատկերվել է պայմանական կարմիր սահմանագծով, որի տարածքն ընդգրկում է Թուրքիայի գրեթե ամբողջ արեւելյան շրջանները, ասել է թե` Արեւմտյան Հայաստանի ամբողջ տարածքը, Իրաքի հյուսիսը, Իրանի հյուսիս-արեւմտյան հատվածներ, ինչպես նաեւ Սիրիայի հյուսիսային` Թուրքիայի հետ սահմանամերձ տարածքները: Դիարբեքիր քաղաքն իր հերթին նշվում է որպես Քրդստանի կենտրոն:
«Քրդստանի պատկերումը պայմանական կարմիր սահմաններով ավելի շատ փորձ է ցույց տալու քրդախոս ժողովուրդների տարածման արեալը, քան քարոզչական պայքարի փորձ` ընդդեմ Թուրքիայի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Արտակ Շաքարյանը` ընդգծելով, որ ամեն դեպքում նման քայլերում կարելի է նկատել քաղաքական շահեր, սակայն սա չի կարող համարվել Թուրքիայի դեմ ուղղված քայլ:






Facebook
Tweet This
Email This Post
