Օգոստոսի 10-11-ը հանրապետությունում սպասվում են տեղումներ, այդ թվում` կարկուտ
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | August 10, 2009 18:14
Առաջիկա 2 օրերին հանրապետությունում սպասվում է անկայուն եղանակ• վաղը և մյուս օրը ողջ հանրապետությունում` նաև Երևանում, կդիտվեն տեղումներ, որոշ տեղերում նաև կարկուտ:
Երևանում ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա 15-20 մ ∕վրկ արագությամբ: Օդի հարաբերական խոնավությունն այս օրերին կհասնի միչև 92 տոկոս:
Օգոստոսի 13-ից ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա և շաբաթվա վերջում կդիտվի +25` լեռնային և +33` հարթավայրային բնակավայրերում:
Հայաստանում, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ջերմաստիճանը սկսել էր նվազել օգոստոսի 9-ից` Արարատյան դաշտավայրում` 7-9 աստիճան, լեռնային շրջաններում` 1-3 աստիճան:






Facebook
Tweet This
Email This Post
