Մեթյու Բրայզան նշանակվել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 10, 2009 19:07

images33Վրաստանում ԱՄՆ դեսպանատան տվյալներով` ԵԱՀԿ ՄԻՆՍԿ-ի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան նշանակվել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան: Այսօր Բրայզան այցելել է Վրաստան, որի մասին հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի նախկին օգնականն այցի շրջանակներում հանդիպումներ կունենա Վրաստանի իշխանական օղակների հետ, ինչպես նաև ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Վերջին տարիներին Բրայզան հաճախակի հյուր էր Վրաստանում և ակտիվորեն մասնակցում էր ինչպես Վրաստանի արտաքին քաղաքական կյանքին, այնպես էլ հակամարտությունների կարգավորման գործընթացին:

Այս նշանակման մասին ԶԼՄ-ները խոսում էին դեռևս մի քանի ամիս առաջ, բայց Բրայզան ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մամուլի ասուլիսում ոչ հերքեց այս լուրերը, ոչ էլ հաստատեց:

Դիտվել է 1043 անգամ:
Print Friendly

Leave a Reply