Վերաքվեարկություն` Դարանակ համայնքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 15, 2011 16:04

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում, որին ներկա էին հանձնաժողովի 7 անդամներ, որոշում կայացվեց Դարանակ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ նշանակել մարտի 27-ին: Մարտի 6-ին կայացած ընտրությունները ճանաչվել էին անվավեր, քանի որ դրանց արդյունքներն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ ճանաչվել էին անվավեր:

Խնդիրն այն էր, որ նախապես ընտրողների թիվը նշվել էր 122-ը եւ պատվիրվել էր 124 թերթիկ, այսինքն` ընտրողների թվից մինչեւ 3 տոկոս ավելի քանակով: Քվեարկության օրվանից 2 օր առաջ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին հատկացվել էին համայնքի ընտրողների վերջնական ցուցակները, ինչից պարզվել է, որ համայնքի ընտրողների թիվն ավելացել է 59-ով, այսիքն` 50 տոկոսով եւ կազմել 181, ուստի` քվեարկության օրը քվեաթերթիկները սպառվել էին դեռեւս ժամը 12-ին, ինչի մասին տեղամասային ընտրական հանձնաժողովը կազմել է արձանագրություն:

Ելնելով նրանից, որ Դարանակ համայնքում ընտրություններից առաջ ընտրողների թիվն արհեստականորեն մեծացվել է` այլ համայնքներից Դրանակում ընտրողների հաշվառելու միջոցով, ԿԸՀ-ն որոշում կայացրեց համայնքում սահմանել վերաքվեարկություն` մարտի 27-ին: Ընտրողների ցուցակում կարող են ընդգրկվել եւ քվեարկությանը մասնակցել միայն մինչեւ նոր ընտրությունների նշանակումը Դարանակ համայնքում հաշվառված քաղաքացիները: Որոշմանը կողմ քվեարկեցին հանձնաժողովի 5 անդամներ, 2-ը` դեմ:

Դիտվել է 971 անգամ:
Print Friendly

Leave a Reply