Ուգո Չավեսը քննադատում է կրծքի պլաստիկ վիրահատությունը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 15, 2011 15:56
Վենեսուելայի նախագահը քննադատություն տեղաց պլաստիկ վիրաբույժների գլխին, ովքեր համոզում են կանանց վիրահատության միջոցով մեծացնել կուրծքը:
Հանգստյան օրերին ելույթ ունենալով պետական հետուստաալիքով` նախագահը պլաստիկ վիրաբուժության պրոպագանդան անվանեց «զզվելի երևույթ»: Շատ կանայք հազիվ են ծայրը ծայրին հասցնում` աշխատելով վիրահատության համար փող հավաքել: Նախագահին հեռուստաելույթով ժողովրդին դիմել մղել էր իր համակիրներ կանանցից մեկը, ով երկրի ղեկավարին խնդրել էր հատկացնել վիրահատության համար պակասող 7 հազար դոլարը:
«Իհարկե, ես մերժեցի նրան»,- ասել է Չավեսը:
Ընդդիմադիր El Nacional հրատարակությունը նախագահին մեղադրել է կանանց իրավունքների սահմանափակման մեջ, նրան անվանել հետադեմ հայացքների տեր: Մինչդեռ, կառավարական հրապարակումներում գրում են, որ պլաստիկ վիրահատության նորաձևությունը հաճախ այլանդակ ձևեր է ընդունում: Մասնավորապես, ապահոված ընտանիքներն իրենց աղջիկներին կրծքի իմպլանտանտներ են նվիրում` հասունության առիթով: Վենեսուելայի պլաստիկ վիրաբուժության շուկան ամենաարագ զարգացողներից է աշխարհում: Մոտավոր հաշվարկով, միայն կուրծքը մեծացնելու նպատակով այստեղ տարեկան պլաստիկ վիրահատության է դիմում 30-40 հազար մարդ:






Facebook
Tweet This
Email This Post
