Ապրիլի 24-ին Թուրքիայի քաղաքներում կանցկացվեն Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 15, 2011 15:37

Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս ապրիլի 24-ին Թուրքիայում կանցկացվեն Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներ: Այս մասին այսօր տեղեկացրեց «Բահչեշեհիր» համալսարանի Եվրամիության ուսումնասիրության կենտրոնի ղեկավար, «Թըրքիշ դեյլի» եւ «Վաթան» թերթերի մեկնաբան Չենգիզ Աքթարը, ով մասնակցում է Երեւանում կազմակերպված «Հայոց ցեղասպանության գիտակցման կառուցումը Թուրքիայում» թեմայով միջազգային գիտաժողովին:

Ըստ նրա` նման միջոցառումներ տեղի կունենան 6 քաղաքներում, այդ թվում` Ստամբուլում եւ Անկարայում: Բացի այդ, առաջիկայում Ստամբուլում անկացվելու են մի շարք այլ միջոցառումներ` կապված հայ ժողովրդի հետ: Մասնավորապես` կկայանա «Ադանայի կոտորածներ»-ը խորագրով գիտաժողով: «Կարծում եմ` ամենից կարեւորը թուրք հասարակության հիշողության վերականգնումն է: Հավատացնում եմ` գյուղերում այդ գործընթացն ավելի արագ է տեղի ունենում, այնտեղ ավելի թարմ են հիշողությունները: Սա երկար գործընթաց է, սակայն պետք է փաստենք, որ սառույցը տեղից արդեն շարժվել է»,- ընդգծեց Չ. Աքթարը:

Դիտվել է 1708 անգամ:
Print Friendly

Leave a Reply