Անկնկալ մեկնարկում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | March 15, 2011 13:04
Անսպասելի բան կատարվեց ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության մեկնարկում: Քառորդ եզրափակիչում պայքարից դուրս մնաց գավաթակիրը, Հայաստանի վերջին տարիների անփոփոխ չեմպիոն «Փյունիկը»: Այն երկու խաղի արդյունքով զիջեց Գյումրիի «Շիրակին»: Մրցակիցների առաջին խաղում գրանցվել էր ոչ-ոքի` 1:1 հաշիվը: Իսկ պատասխան խաղում գյումրեցիներն առավելության հասան 1:0 հաշվով: Կիսաեզրափակիչում «Շիրակը» կհանդիպի «Ուլիսի» հետ, որըն ինչպես առաջին, պատասխան խաղում էլ 1:0 հաշվով առավելության հասավ «Արարատի» նկատմամբ: Նույնպիսի ելք ունեցավ նաև «Գանձասար» – «Բանանց» խաղը: Այդուհանդերձ , վերջինս կշարունակի պայքարը, քանի որ առաջին խաղում առավելության էր հասել 3:0 հաշվով: Այսօր «Իմպուլսը» կմրցի «Միկայի» հետ: Վերջինս առաջին խաղում հաղթել է 3:0 հաշվով և հաջորդ փուլ դուրս գալու համար լուրջ հայտ է ներկայացրել:






Facebook
Tweet This
Email This Post
