Վաշինգտոնում տեղի է ունեցել թավջութակահար Նարեկ Հախնազարյանի համերգը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | March 15, 2011 14:10

Մարտի 11-ին Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունը «Embassy Series» հայտնի կազմակերպության հետ համատեղ Վաշինգտոնի դիվանագիտական շրջանակների երաժշտասերների համար կազմակերպել է հայաստանցի թավջութակահար Նարեկ Հախնազարյանի համերգը։ Նարեկ Հախնազարյանը միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր է, ելույթներ է ունեցել ԱՄՆ-ում՝ Լոս-Անջելեսում, Բոստոնում, Նյու-Յորքում, Ֆլորիդայում, ինչպես նաեւ Տոկիոյում, Լոնդոնում, Փարիզում, Վիեննայում, Մոսկվայում, Երեւանում եւ աշխարհի այլ մայրաքաղաներում։ Այդ համերգին Պագանինիի, Բրամսի, Ռախմանինովի, Ադամ Խուդոյանի եւ Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունների կատարումը մեծապես տպավորեց օտարերկրյա ունկընդրին։ 100-ից ավելի հյուրերը բարձր գնահատեցին հայ կոմպոզիտորների եւ հայ կատարողի արվեստը ճանաչելու այս եզակի ընձեռնված հնարավորությունը։

Դիտվել է 972 անգամ:
Print Friendly

Leave a Reply