18-ամյա աղջիկը հիվանդանոցում է դեղորայքային թունավորումով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 15, 2011 12:23

Մարտի 14-ին՝ժամը 16.40-ին,  տեղեկատվություն է ստացվել, որ դեղորայքային թունավորումով Երևան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի Հայկանիստ գյուղի բնակչուհի,1981թ.-ին ծնված Կիմա Աղաբեկյանը: Կ.Աղաբեկյանի առողջական վիճակը բավարար է:

Նույն օրը՝ժամը 22.20-ին,  տեղեկատվություն է ստացվել, որ դեղորայքային թունավորումով Երևան քաղաքի «Արմենիա»  բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 62-րդ շենքի թիվ 16 բնակարանի բնակչուհի,1993թ.-ին ծնված Դիանա Մարտիրոսյանը: Դ.Մարտիրոսյանի առողջական վիճակը միջին ծանրության է:

Դիտվել է 799 անգամ:
Print Friendly

Leave a Reply