Հրդեհներ. Արալեզում 170 պտղատու ծառ է այրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 15, 2011 12:14
Մարտի 14-ին՝ժամը 12.02-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղի հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.35-ին, մարվել`12.42-ին: Դ.Վարդանյանին պատկանող այգու տարածքում այրվել է 7000 քմ մակերեսով խոտածածկույթ և հարակից տարածքում՝ 1000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:
Նույն օրը՝ժամը 12.23-ին, ահազանգ է ստացվել,որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Կարբի գյուղում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.30-ին, մարվել`14.10-ին: Այրվել է Ա.Թալալյանին պատկանող գոմին կից պահեստավորված ` 1, 2 տ ծղոտը:
Նույն օրը՝ժամը 12.48-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 336 տանը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.25-ին, մարվել`14.59-ին: Այրվել է Ա.Վարդանյանին պատկանող անասնագոմի տանիքը` 80 քմ մակերեսով և այնտեղ պահեստավորված 1,5 տ անասնակեր:
Նույն օրը՝ժամը 13.52-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արալեզ գյուղի հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.25-ին, մարվել`15.15-ին: Այրվել է 1,5 հա խոտածածկ տարածք և Մ.Թևանյանին պատկանող 170 հատ պտղատու ծառ:
Նույն օրը՝ժամը 15.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մասիս քաղաքում` երկաթգծի կայարանի հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.33-ին, մարվել`16.23-ին:
Թիվ 17 շենքի բակում այրվել են Հ.Գալանդինին, Թ.Մանուկյանին, Վ.Պողոսյանին և Ա.Ասլանյանին պատկանող ավտոտնակների տանիքները՝ ընդհանուր 120 քմ մակերեսով, շենքի հարակից տարածքում 5000 քմ մակերեսով խոտածածկ տարածք և «Բիլայն» կապի օպերատորին պատկանող շինության տանիքը` 10 քմ մակերեսով:
Նույն օրը՝ժամը 18.54-ին, ահազանգ է սւտացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի «Նազարբեկյան» թաղամասում` «Սպանդարյան» երկաթգծի կայարանի հարակից աղբանոցում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.24-ին, մարվել`20.58-ին: Այրվել է 2000 քմ մակերեսով աղբ:






Facebook
Tweet This
Email This Post
