Հասարակական տրանսպորտի գոտիների բաժանիչներ` Երեւանի Տիգրան Մեծ պողոտայում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 15, 2011 12:01
Երեւանի Տիգրան Մեծ պողոտայի հանրային տրանսպորտի կանգառներին հարող ճանապարհահատվածներում փորձնական կարգով տեղադրվել են հասարակական տրանսպորտի գոտիների բաժանիչներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից, դրական արդյունքների պարագայում ուսումնասիրությունների միջոցով կընտրվեն այն կանգառատեղերը, որոնց հարակից ճանապարհահատվածներում հնարավոր կլինի գոտիների բաժանիչների տեղադրումը:
Նման ճանապարհահատվածների կանգառները կընտրվեն` ըստ երթեւեկելի գոտիների քանակի, լայնության, երթեւեկելի մասի տեղային լայնացմամբ հատվածների առկայության: Հասարակական տրանսպորտի գոտիների բաժանիչներն արտադրողի կողմից քաղաքապետարանին տրամադրվել են անվճար ` փորձնական կարգով տեղադրելու ու հետագայում արդյունավետությունը ստուգելու նպատակով:






Facebook
Tweet This
Email This Post
