ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնում է Բրյուսել

Պաշտոնական, Օրվա լուր | | March 15, 2011 11:02

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր  եռօրյա աշխատանքային այցով մեկնում է Բրյուսել:

Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը կառավարության եւ նախարարությունների աշխատակազմերի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:

Այցի շրջանակում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպումներ կունենա Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզոյի, Եվրոպական խորհրդանի նախագահ Երժի Բուզեկի, ԵՄ մրցակցության հարցերով հանձնակատար, Եվրոպական Հանձնաժողովի փոխնախագահ Ժոակիմ Ալմունիայի, ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Գյունթեր Օթինգերի, ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության հարցերով հանձնակատար Շթեֆան Ֆյուլեի, ԵՄ հարկերի եւ մաքսային հարցերով հանձնակատար Ալգիրդաս Շեմետայի, ԵՄ կրթության եւ մշակույթի հանձնակատար Անդռուլա Վասիլիուի, ԵՄ արդյունաբերության եւ ձեռներեցության հանձնակատար Անտոնիո Տայանիի, Եվրոպական Հանձնաժողովի առեւտրի հարցերով գլխավոր տնօրեն Ժան Լյուկ Դեմարթիի, Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարթենսի, ԵԽ Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության առաջին փոխնախագահ, Եվրոպական խորհրդարանի անդամ Խայիմ Մայոր Օրեխայի, Եվրոպայի Խորհրդարանի պատգամավորներ Չ. Տոննոկի եւ Տ. Պորեբայի հետ:

Եռօրյա այցի ընթացքում Տիգրան Սարգսյանը կհանդիպի Բելգիայի վարչապետ Իվ Լեթերմին, Բելգիայի Սենատի նախագահ Փիթերս Դանիին եւ Բելգիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահ Անդրե Ֆլաոյին: Նախատեսվում է նաեւ ՀՀ կառավարության ղեկավարի ելույթը ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:

Դիտվել է 847 անգամ:
Print Friendly

Leave a Reply