Մադոննայի դուստրը կխաղա բրիտանական միապետի սիրուհու դերը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | March 15, 2011 10:46

Մադոննայի դուստրը` Լուրդեսը,   «W.E.» ֆիլմում, որի ռեժիսորը մայրն է, կխաղա գլխավոր   հերոսուհու դերը (աղջկական տարիքում): Ֆիլմը պատմում է Մեծ Բրիտանիայի թագավոր Էդուարդ VIII-ի և ամերիկուհի Ուոլիս Սիմփսոնի մասին: Միապետը աղջկա հետ ամուսնանալու համար հրաժարվել է գահից: Լուրդեսը հիմա 14 տարեկան է: Նախատեսվում է ֆիլմը 2011-ին հանել կինովարձույթ: Ի դեպ, արդեն հայտնի է, որ բրիտանական թագավորական ընտանիքը ֆիլմը նկարելու համար աջակցել է Մադոննային, օգնել  նրան  խորհուրդներով:

Դիտվել է 1224 անգամ:
Print Friendly

Leave a Reply