Ջենիֆեր Լոպեսը դարձել է իսպանական ոսկերչական ապրանքանիշի դեմքը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 15, 2011 10:10
Երգչուհի ու դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն ընտրվել է իսպանական ոսկերչական Tous ապրանքանիշի դեմք:
Նա պետք է գովազդի Tous-ի 2011-ի գարնանային հավաքածուն` ոսկերիչներ Ռոզա Թոուսի ու նրա ամուսնու` Սալվադոր Թոուսի աշխատանքները: Ռոզայի կարծիքով, Լոպեսը ապրանքանիշի գերազանց մարմնացում է` «անկեղծ է ու հմայիչ»: «Նա ոչ միայն անհավանական գեղեցիկ կին է, այլև տաղանդավոր դերասանուհի, երգչուհի ու պարուհի, նա գնահատում է ընտանեկան արժեքները, ինչը մեզ համար, որպես ընտանեկան բիզնես, շատ կարևոր է»,- ասել է դիզայները:
Այս տարվա սկզբից Լոպեսը դարձել էր նաև Gillette Venus-ի գովազդային դեմքն ու այդ ապրանքատեսակի առաջին միջազգային ներկայացուցիչը:
Tous ընկերությունը հիմնադրվել է 1920-ին, արտադրում է ոսկերչական իրեր,արդուզարդի պարագաներ, օծանելիք ու ակնոցներ: Աշխարհի 45 երկրում ունի 400 խանութ:






Facebook
Tweet This
Email This Post
