Գերմանացին փոխել է սեռն ու կուսակցությունը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 15, 2011 9:46
Գերմանիայի Ազգային-ժողովրդավարական կուսակցության նախկին անդամը փոխել է սեռն ու կուսակցությունը:
Իր ընտրության մասին 35-ամյա Մոնիկա Շտրուբը բացատրում է հետևյալ կերպ. «Ես ցանկանում էի ապրել կնոջ նման ու սիրել տղամարդու: NPD-ում դա անհնար էր: Այժմ «Ձախեր»-ն իմ ընտանիքն են դարձել»:
Մոնիկան, ով նախկինում տղամարդ է եղել և կոչվել է Հորսթ Շտրուբ, բազմիցս է մասնակցել ծեծկռտուքի ու հայտնվել ոստիկանության տեսահորիզոնում:
Նա իր անցյալը չի թաքցնում, բայց և հայտարարում է, որ հաշիվները դրա հետ մաքրել է: «Իմ նախկին լուսանկարներն այրել եմ»,- ասել է նա:
Ներկայումս Մոնիկան աշխատում է արագ սննդի կետում և հաճախում երեկոյան դպրոց` հասունության վկայական ստանալու համար:






Facebook
Tweet This
Email This Post
