Անգելա Մերկելն ի պատասխան ընդդիմադիրների պահանջի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 15, 2011 9:26

ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը մարտի 14-ին հայտարարել է, որ գերմանական ատոմակայանների   շահագործման ժամկետի երկարաձգման մորատորիումը կտևի 3 ամիս: Նրա խոսքով, մորատորիումի ժամանակ երկրի կառավարությունը և մասնագետները պետք է  մշակեն էներգիայի նորացված աղբյուրներին անցման ծրագիր: Մերկելը ընդդիմադիրներին չընդառաջեց, որոնք ղեկավարությունից պահանջում էին աստիճանաբար փակել  երկրի բոլոր ԱԷԿ-ները: Կանցլերը բացատրել է, որ առանց միջուկային էներգիայի հնարավոր չէ  անցում կատարել էներգիայի նորացված աղբյուրներին: Բացի այդ, նա խոստացել է մանրակրկիտ ստուգում կատարել գերմանական ռեակտորների աշխատանքի անվտանգության համակարգում:  Մինչ այդ, նա  ասել էր, որ ԱԷԿ-ների աշխատանքը կերկարաձգվի մինչև 11 տարի, որից հետո երկրում վերջին ատոմակայանը կփակվի 2035-ին:

Դիտվել է 933 անգամ:
Print Friendly

Leave a Reply