Ճապոնիայում ԱԷԿ-ի պայթյունից ճառագայթման մեծ հոսք է եղել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 15, 2011 7:37
«ֆուկսիմա-1» ատոմակայանի պայթյունից հետո, որը տեղի է ունեցել երկրորդ ռեակտորի վրա այսօր` տեղական ժամով ժամը 06:10–ին, վնասվել է ռեակտորի թաղանթը: Այդտեղից էլ հնարավոր է ռադիոակտիվ նյութերի արտահոսք, ադ մասին այսօր հաղորդել է Ճապոնիայի ամենախոշոր էներգետիկ ընկերության կայանի օպերատորը:
Ճապոնական ԱԷԿ –ի վրա առաջացել Է միջուկային վառելիքի ամբողջովին հալվելու վտանգ. շարքից դուրս են եկել վեց ռեակտորներից երեքի սառեցման համակարգերը:
Միևնույն ժամանակ «ֆուկսիմա-1»ԱԷԿ-ի ճառագայթման մակարդակը երեք անգամ ավելի է թույլատրվածից: Այսօր տեղական ժամանակով 08:31-ին կայանի գլխավոր դարպասների մոտ ճառագայթման մակարդակը եղել է ժամում 8 217 միկրոզիվերտ:
Ավելի վաղ Իբարակի մարզի իշխանությունները հայտնել էին, որ առավոտյան ճառագայթումը հարյուր անգամ գերազանցել է նորման, բայց մարդու առողջության համար վտանգավոր չէ:






Facebook
Tweet This
Email This Post
