Ճապոնիայի երկրաշարժի զոհերի թիվը կարող է անցնել 10 հազարը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 14, 2011 21:32

Ճապոնիայի երկրաշարժը 1900թ.-ց սկսած հինգ ամենաուժեղ երկրարաշարժերից է : Ինչպես կարծում են ՌԳԱ Երկիր ֆիզիկայի ինստիտուտի սեյսմոլոգները, ստորգետնյա ցնցումները մոտավորապես 8 բալ ուժգնությամբ դեռ երկար կշարունակվեն:
Ֆուկուսիմա ատոմակայանի նոր պայթյունների մասին հաղորդումները խուճապ են առաջացրել հարևան շրջաններում: Ռեակտորը սառեցնելը ավելի է դժվարանում և բնակիչները վախենում են ռադիոակտիվ ճառագայթումից: Մարդկանց տարհանում են:
Երկու օր առաջ ճապոնական ափերի մոտ կանգնած էր ԱՄՆ-ի ՌԾՈՒ-ի յոթերորդ նավատորմը: Բայց նավերը հեռացան, երբ պարզվեց, որ
նրանք մտել են ռադիոակտիվ ամպի մեջ: Նավաստիները կյանքի համար ոչ վտանգավոր չափաբաժին էին ստացել:
Առաջին պայթյունը շաբաթ օրն է տեղի ունեցել, այն ՄԱԳԱՏԷ-ի կողմից չորս բալ էր գնահատվել: Համեմատության համար նշենք, որ 1986 թ. Չերնոբիլի աղետը գնահատվել էր ամենաբարձրը` յոթ բալ: Հինգ բալ է ստացել 1979թ ամերիկյան «Թրիմայլ այլենդ»-ի վթարը: 4 բալ է ստանում են ատոմակայնի ներսի վթարները:
Երկրաշարժից ու ցունամիից տուժած շրջաններում փրկարարական աշխատանքներ են տարվում: Տասնյակ հազարավոր հրշեջներ, բժիշկներ և զինվորականներ քրտնաջան աշխատանքով ավերակների տակ փնտրում են կենդանի մարդկանց և դիակներ: Իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհվածները տաս հազարից ավելի են: Վիրավորներին հազարներով են հաշվում:
Միլիոնավոր մարդիկ առանց կացարանի են, առանց հոսանքի, ուտելիքի և խմելու ջրի: Ամենուր հերթեր են, և դա մոլորակի ամենահարուստ և զարգացած երկրներից մեկում:
Ցունամիի հարվածից հետո առափնյա քաղաքները դեռ ջրի տակ են: Առափնյա քաղաքներից շատերից բան չի մնացել, դրանք հիշեցնում են հսկայական ճահիճներ:
ԱՄՆ-ի աերոտիեզերական գործակալությունում հաշվել են, որ ճապոնական երկրաշարժից թեքվել է երկրագնդի առանցքը, մոլորակը սկսել է ավելի արագ պտտվել և օրը կարճացել է, իհարկե, միկրովայրկյանի չափով:
Դիտվել է 1535 անգամ: