Սոնա Շահգելդյան. «2 աստղ»-ը բացում է աստղային ճանապարհ

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | June 4, 2009 11:50

kazm-1Կրթությունը` Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիա` ջազ-վոկալի ֆակուլտետՍոնա Շահգելդյանն աշնանը կտա իր առաջին մենահամերգը և կթողարկի առաջին ձայնասկավառակը: Հանրային հեռուստատեսությամբ «2 աստղ» նախագծով հաղթող ճանաչվելուց հետո Սոնան միանգամից մեծ հռչակ ձեռք բերեց, ու նրա ծրագրած մենահամերգն այժմ ավելի մեծ հաջողություն է խոստանում:

Կբացվի նաև Սոնայի պաշտոնական ինտերնետային կայքը:

23-ամյա Սոնան ասում է, որ «2 աստղ»-ի փորձերը շատ ժամանակ խլեցին և շատ ծրագրեր հետ ընկան, բայց ձեռքբերումն ավելին էր, քան կորցրած ժամանակի գինը. «Այլընտրանք չկար, ես մասնակցում էի ոչ թե մասնակցելու, այլ հաղթելու համար, իսկ դա ժամանակ ու էներգիա է պահանջում»:

«2 աստղ»-ում հաղթանակին բերեց նաև Սոնայի և նրա զուգընկեր Մարկ Սաղաթելյանի համագործակցությունը:

Սաղաթելյանը կլինի Սոնայի համերգի պրոդյուսերը: Այսուհանդերձ, Սոնայի մշտական պրոդուսերը մնում է նրա մայրը` Անահիտ Շահգելդյանը, ով միաձուլել է մայրական սերն ու Սոնային հանրահայտ դարձնելու հետևողականությունը: Մայրը դեռ տասը տարի առաջ, երբ Սոնան 12 տարեկան էր ու ու մանկական փառատոներին Ռեյ Չարլզի երգերն էր երգում, կանխատեսում էր, որ դուստրը հանրահայտ երգչուհի է դառնալու:

Ստեփան Զորյանի անվան դպրոցում սովորելիս Սոնան աչքի է ընկել իր եզակի ձայնով:

Սոնա Շահգելդյանի մուտքը երգարվեստ նշանավորվեց 2004-ին «Կռունկ» փառատոնում, ուր ներկայացրած «Դեպի երկինք» երգը ճանաչվեց հաղթող «Լավագույն ձայն» անվանակարգում: Սոնան իրեն ավելի շատ համարում է փառատոնային երգչուհի, քան կոմերցիոն: Այսուհանդերձ, Ֆլորա Մարտիրոսյանի նախաձեռնած` Կոմիտասի անվան փառատոնում Սոնան վաստակեց թանկարժեք նոութբուք, գրավեց երրորդ տեղը:

sona1-1Սոնային հնարավոր չէ գտնել սոցիալական ցանցերում(odnoklassniki.ru, facebook և այլն): Նրա համար ինտերնետային համայքներում PR-ն այնքան էլ ընդունելի չէ: Միայն նրա մի տեսահոլովակն ինտերնետից օգտվողները դրել են յութուբում: Նա իր աճող երկրպագուների հետ կշփվի իր սեփական կայքի միջոցով, իսկ մինչ այդ` համերգների ընթացքում:

Անցյալ տարի երեք տեսահոլովակների վրա Սոնան ծախսել է մոտ 15.000 դոլլար: Փողը հավաքել են իր հարազատները: Իսկ նախորդ` «Դեպի երկինք» տեսահոլովակը նստել էր 10 հազար դոլլար: Նրա այս ամենաթանկ հոլովակը յութուբ կայքում մեկ տարում դիտել է 13.000 այցելու:

Սոնայի հաջորդ տեսահոլովակը կլինի Սարոյի հետ կատարած «Ես գնում եմ» երգը, որ Սոնային ավելի մեծ ճանաչում բերեց:

Երգչուհու խոսքերով` ինտերնետում այս երգի հեռուստատարբերակի դիտումների մեծ քանակն ու բազմաթիվ  մեկնաբանությունները կանխատեսում են տեսահոլովակի հաջողությունը: Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը բոլորովին չի վախեցնում ներդրումային նոր ծրագրերով զբաղված երգչուհուն.
– Չգիտեմ, դա ինձ չի խանգարում, նույնիսկ կասեի, որ հիմա ավելի լավ են ընթանում գործերը:

Մենահամերգում Սոնան կերգի «Դեպի երկինք» սկավառակի երգերը, որ կթողարկվի համերգից առաջ: Համերգը կլինի նաև 12 երգից բաղկացած սկավառակի շնորհանդեսը: Ի տարբերություն այլ երգիչների, ովքեր վաճառում են ալբոմը թողարկող ֆիրմաներին, Սոնան անձամբ է թողարկելու ալբոմն ու կազմակերպելու վաճառքը:

Սոնայի` համերգներից ստացած հոնորարը հերիքում է մի երգ ձայնագրելուն:

Սոնան մայրիկի հետ

Սոնան ասում է, որ համերգների մեծ մասը բարեգործական են և, հետևաբար, դրանցից շատ քիչ գումար է վաստակում: Նոր ծրագրեր նախաձեռնելու մեջ նրան ոգևորում ու ֆինանսապես աջակցում են տատիկը, մայրը և մորաքույրը, ու հենց նրանցն է մենահամերգի գաղափարը:

Մեծ գումարներ վաստակելու համար պարտադիր չէ հյուրախաղերով մեկնել ԱՄՆ, ինչպես դա անում են աստղերը:

Հայաստանում էլ շատ երգիչներ վաստակում են` հարսանիքներում երգելով, որի վարձատրությունը մոտ է ամերիկյան մի համերգի գումարին:

Սոնան հարսանիքներում երգելուն դեմ չէ, ինքն էլ է երգում հարսանիքում:

Պարտադիր կենդանի երաժշտության մասին այս տարի ընդունված օրենքը շատ երգիչների ստիպել է բարձրացնել իրենց հոնարարները, որ կարողանան նվագախումբ վարձել: Սակայն Սոնայի վրա օրենքը չի ազդել, քանի որ ինքը միշտ գերադասել է կենդանի երաժշտությունը:

Լուսանկարները` Իննա Մխիթարյան

Դիտվել է 2299 անգամ:
Print Friendly

Leave a Reply