Իսրայելը ռմբակոծել է Գազայի թունելը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 10, 2009 18:08

tunel1Իսրայելական ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Գազան և Եգիպտոսը միմյանց կապող թունելը: Սա 1-ին նման գրոհն է Իսրայելի կողմից վերջին 2 ամիսների ընթացքում: Զոհերի մասին տեղեկություններ չկան:

Իսրայելական կողմը հայտարարել է, որ այսպիսով պատասխանել են Գազայից իրականացվող ռակետային կրակոցներին: Իսրայելցի զինվորականները, ինչպես հաղորդում է «BBC»-ն, կասկածներ են ունեցել, որ թունելով պայթուցիկ նյութեր են տեղափոխվել Գազա:

2008-ի դեկտեմբերից մինչև 2009-ի հունվարը Իսրայելը Գազայում ռազմական հատուկ գործողություն իրականացրեց` նպատակ ունենալով վերացնել Գազայից իրականացվող կրակոցները Իսրայելի ուղղությամբ: Հատուկ գործողության պատճառով զոհվեց 1400 պաղեստինցի, այդ թվում` խաղաղ բնակիչներ: Սակայն դրանից հետո 200 հրթիռ է արձակվել պաղեստինական կողմից դեպի Իսրայել:

Դիտվել է 1122 անգամ:
Print Friendly

Leave a Reply