Մեծ Բրիտանիայում հոսպիատալացվել է 3-ամյա ալկոհոլամոլ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 14, 2011 16:21
Մեծ Բրիտանիայում ալկոհոլամոլության կասկածով հոսպիտալացվել է 3-ամյա մի փոքրիկ: Նա համարվում է երկրի ամենաերիտասարդ ալկոհոլամոլը:
Բիրմինգհեմցի փոքրիկ տղան պարբերաբար մեկուկես տարի շարունակ սպիրտային խմիչք է օգտագործել: Դա հանգեցրել է ալկոհոլային կախվածության, առանց հերթական չափաբաժնի նրա մոտ աբստինենցիայի երևույթներ են ի հայտ եկել:
Ենթադրվում է, որ սպիրտային խմիչքները երեխան «ձեռք է բերել» ծնողների մոտ: Առողջապահության ազգային ծառայության տեղական վարչությունից հայտնել են, որ 2008-2010 թիվը իրենց աշխատակիցներն օգնություն են ցուցաբերել ալկոլային կախվածություն ունեցող մինչև 12 տարեկան 13 երեխաների և մինչև 16 տարեկան 106 դեռահասի: Սուր ալկոհոլային թունավորմամբ 13-16 տարեկան ևս 74 բրիտանացու ցուցաբերվել է անհետաձգելի օգնություն:






Facebook
Tweet This
Email This Post
