Սոմալիի մայրաքաղաքում խոլերայի համաճարակ է բռնկվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 14, 2011 15:54
Վերջին շաբաթվա ընթացքում Սոմալիի մայրաքաղաք Մագոդիշոյում խոլերայի համաճարակից ավելի քան 20 մարդ է մահացել: Հարյուրավոր մարդիկ հոսպիտալացվել են` հիվանդության նախանշաններով:
Մոգադիշոյի հիվանդանոցի աշխատակիցների խոսքով, փետրվարի սկզբից այս բուժհիմնարկն ընդունել է մոտավորապես 2 հազար հիվանդ` խոլերայի նշաններով: Վերջին 48 ժամում հիվանդների թիվն ավելացել է. ընդունել են 180 մարդ: Նրանց զգալի մասը փախստականների ճամբարների երեխաներ են: Երկրում փախստականների թիվը իշխանական ուժերի ու իսլամական խմբավորումների միջև հերթական զինված ընդհարումների պատճառով զգալիորեն ավելացել է: Ստեղծված համաճարակային իրավիճակը սրում է նաև ջրհեղեղն ու մաքուր ջրի պակասը:






Facebook
Tweet This
Email This Post
