Չինաստանում է ապրում կատվի աչքերով տղան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 14, 2011 15:31

Այս  փոքրիկին հետազոտում են Դահուա քաղաքի հոսպիտալում (հյուսիային Չինաստան): Նրա անունը Նոնգ Յուհույ է: Բժիշիկների մոտ նրան տարել է հայրը, մտահոգված, որ որդու աչքերը մթության մեջ լուսարձակում են, ինչպես կատվինը: Նրա աչքերի գույնը  կանաչադեղնավուն է,  երբեմն էլ` երկնագույն: Հետազոտությամբ պարզվեց, որ տղա-կատուն կարողանում է կարդալ կատարյալ մթության մեջ: Լույսի դեպքում նա բոլորի նման է: Փորձագետները կարծում են, որ երեխան ծնվել է հազվադեպ մի շեղմամբ` լեյկոդերմիայով.  այս հիվանդության դեպքում աչքերում բացակայում է պաշտպանական պիգմենտը: Դրանից էլ նա լույսի հանդեպ դառնում է զգայուն:

Դիտվել է 1507 անգամ:
Print Friendly

Leave a Reply