Գերմանիայում ընդդիմությունը Մերկելից պահանջել է փակել 7 ԱԷԿ-ները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 14, 2011 15:16

Գերմանիայի ընդդիմադիր  սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն ու «Կանաչներ»-ը ԳԴՀ-ի կառավարությունից  պահանջել են  հրաժարվել ԱԷԿ-ների շահագործման ժամկետները երկարաձգելուց և մինչև մինչև 2011-ի ավարտը փակել յոթ հին ԱԷԿ-ները: Այս հայտարարություններն արվել են` պայմանավորված  Ճապոնիայում  ԱԷԿ-ների հետ կապված իրադարձություններով:

Պահանջելով հին ԱԷԿ-ները փակել` ընդդիմությունը նշում է, որ դրանք չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին: Բացի այդ, նրանց կարծիքով, այդ ԱԷԿ-ների ռեակտորները պաշտպանված չեն ահաբեկչական  գործողություններից, եթե, օրինակ,  այդ նպատակով կիրառվեն ինքնաթիռներ:

Անգելա Մերկելն ի պատասխան հայտարարել է, որ Ճապոնիայի դեպքերը կասկածի տակ չեն դնում ԱԷԿ-ների շահագործման ժամկետների մինչև 2035 թիվը երկարաձգելը: Նա նշել է նաև, որ անհրաժեշտություն կա կրկին ստուգել գերմանական ԱԷԿ-ների անվտանգության չափորոշիչները:

Վաղն Անգելա Մերկելը պատրաստվում է հանդիպել  այն տարածքների ներկայացուցիչների հետ, որտեղ կառուցվել են ռեակտորները` քննարկելու ստեղծված իրավիճակը:

Դիտվել է 1142 անգամ:
Print Friendly

Leave a Reply